top of page
3.jpg

Papuk-ի Rest մոդելը իդեալական տարբերակ է մոդերն և ոճային ինտերիերների համար, որտեղ հարմարավետությունը, ոճը և պրակտիկությունը համատեղված են մեկ վայրում։ 

Մեր մյուս փափուկ բազկաթոռներից այս մոդելը տարբերվում է իր ֆիքսված մեջքով և նստատեղով։ Մարմինը շատ չի խրվում աթոռի մեջ,ուստի մաքսիմալ փափուկ բազկաթոռի էֆֆեկտն ապահովված է։ Rest Maxi տարբերակի վրա կարելի է կիսապարկել, Love Seat-ի վրա կարելի է նստել և նույնիսկ կիսապարկել երկուսով, իսկ Rest Classic-ը հիանալի չափս է որպես մեկտեղանոց փափուկ բազկաթոռ, որը կարող է նույնիսկ երեխան տեղափոխել սենյակից սենյակ։ 

Մոդուլային այս կահույքը կարելի է օգտագործել նաև որպես բազմոց՝ իրար կողք դնելով մի քանի բազկաթոռ։ Դիմացի պուֆի առկայությունը լինում է ըստ նախընտրության, քանի որ հատկապես Maxi մոդելների դեպքում, նստատեղի խորությունը բավականին շատ է, և,օրինակ ,երեխաներին կարիք չի լինում էլ ոտքերը դնելու հարմարանքը, իսկ մեծահասակին պուֆը թույլ է տալիս լիարժեք պարկել և օգտագործել այն նաև որպես սեղանիկ և ,ինչու ոչ, որպես հավելյալ աթոռակ։ 

Ինչպես մեր բոլոր մոդելները, այդ մոդելը ևս երկշերտ է, առաջին շերտը կարելի է հեշտորեն հանել։ Ներսի հումքը մաքսիմալ բարձր խտությամբ պենոպլաստե շարիկներ են, որպեսզի ապահովեն աթոռի երկարակեցությունը(ի դեպ դրանց վերալիցքավորումը անչափ հեշտացված է ներսի շերտի վրա առկա ճարմանդի միջոցով), իսկ առավել փափկության համար ներսի հումքն ամբողջությամբ փաթաթված է ամենաորակյալ և խիտ սինտեպոնով։

Մենք միշտ կապի մեջ ենք

 

Էլ. հասցե

info@papuk.am

Զանգեք Մեզ

+374 (91) 99 41 13

Աշխատանքային Ժամեր

Երք Չրք Հնգ Շբթ Կիր  12:30-19:00

Հասցե
Բագրատունյաց 24

Main Showroom
 

Call Us

+374 (44) 35 32 34

Location

Shirak st. 5th lane 1/1a

Business Hours

Mon  Wed Thu Fri Sat Sun  12:00-19:00

 

 

Հաղորդագրությունն ուղարկված է:

Copyright © 2022 Papuk Home All Rights Reserved

bottom of page