PAPUK HOME-ն հայկական ապրանքանիշ է, որն արտադրում է բազմատեսակ առանց կմախք կահույք, դեկորատիվ բարձեր և տարբեր տեսակի ձեռագործ տեքստիլային իրեր, որոնք ցանկացած ինտերիեր դարձնում են ավելի գունեղ ու հարմարավետ:
Առանց կմախք կահույքն ամեն տարի ավելի ու ավելի մեծ պահանջարկ է վայելում ողջ աշխարհում: Եվ եթե ավելի վաղ հիմնականում երիտասարդներն էին հետաքրքրված նմանատիպ ալտերնատիվ կահույքով , ապա այսօր տարեց մարդիկ ևս, ովքեր մեր հաճախորդների զգալի մասն են կազմում, ուրախ են օգտագործել այս տեսակ փափուկ կահույք:
Դա զարմանալի չէ, քանի որ շնորհիվ մեր օգտագործած բարձրորակ կահույքի գործվածքների, գերդիմացկուն կարի նյութերի և երկարակյաց ներսի հումքի, մեր հաճախորդներն արդեն համոզվել են, որ մեր արտադրած առանց կմախք կահույքը ոչ միայն կարող է լինել ցանկացած տան կահույքի լիարժեք մաս, այլ նաև հիանալի դեկորացիա է թե բնակելի ինտերիերի և թե հասարակական տարածքների համար։ Բացի այդ, մեր կահույքն անչափ հեշտ է տեղափոխել, չունի սուր և կոշտ կողմեր։ Արտաքին տեքստիլը կարող եք հանել և լվանալ կամ ցանկության դեպքում փոխարինել այլ տեսակով։
Բացի ներկայացված տեսականուց, մեր հաճախորդները կարող են ինքնուրույն ձևավորել իրենց կահույքը ` ընտրելով իրենց նախընտրած տեքստիլը, մոդելը և չափսը։ Իսկ մեր սրահում ներկայացված եվրոպական բարձրակարգ տեքստիլների տեսականին անկասկած անտարբեր չի թողնի և ոչ ոքի։
Մենք երաշխիք ենք տալիս մեր բոլոր ապրանքներին, և յուրաքանչյուր հաճախորդին գոհացնելը հանդիսանում է մեր թիմի և գործունեության գլխավոր նպատակը:

Our Products

















