
Papuk Home-ն իր հայրենակիցներին է ներկայացնում առանց կմախք մոդուլային կահույքի իր նոր մոդելը՝ Light Seat-ը, որը նորություն է հայկական շուկայում:
Նմանատիպ կահույքը մեզ արդեն ծանոթ փափուկ կահույքից տարբերվում է նրանով, որ
-ամբողջությամբ պատրաստված է փափուկ հումքից, չունի ոչ մի կոշտ ` փայտային կամ մետաղային հատված: Ներսի հումքն ամբողջությամբ բարձրակարգ լատեքսային սպունգ է՝ պատված բարձր խտությամբ սինտեպոնով։
-Բազմոցի կյանքի տևողությունը կարող է հասնել մինչև 20 և ավելի տարի, քանզի չունի որևէ մեխանիզմի կամ դետալի փչանալու կամ կմախքի կոտրվելու հավանականություն։ Իսկ մեր օգտագործած բարձրորակ եվրոպական տեքստիլներն ու գերխիտ լատեքսային սպունգն էլ ավելի ռեալ են դարձնում կահույքի երկարակեցությունը։
-նմանատիպ կահույքն անհամեմատ թեթև է կարկասային կահույքից, ուստի կահույքի տեղափոխման բարդությունը հասցվում է մինիմալի:
-արտաքին շերտն ամբողջությամբ հնարավոր է հանել, լվանալ ու ցանկության դեպքում փոխարինել նորով:
-հաճախորդն իր նախընտրությամբ կարող է ձևավորել նստատեղերի քանակը, դրվածքը և հետագայում փոփոխել այն ինչպես կամենա:
Տվյալ փափուկ կահույքը մեզ մոտ կարող եք պատվիրել՝ ընտրելով
-ձեր նախընտրած մոդուլային կահույքի ֆորմանը
-նստատեղերի քանակով
- ֆունկցիոնալությունը
- և իհարկե տեքստիլները

























